Հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն

Հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն

Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում և ապա հրապարակել վարակակիրների բնակության հասցեներ: