«Ռայոններում կարաք Մարիամիկի ու աներձագ Հրաչի ձայները միացնել»

«Ռայոններում կարաք Մարիամիկի ու աներձագ Հրաչի ձայները միացնել»

Երևի գիտեք, գյուղերում, փոքր քաղաքներում, երբ մարդ է մահանում, «ձենով են լաց լինում»։ Բարձր ձայնով նկարագրում են մահացողի արժանիքները, թե ինչ արեց, ինչ խոսեց, վերջին օրը ինչ ասաց։ Մարդիկ էլ հուզումնալից բառերից ազդվում ու էլ չասեմ, թե ոնց են ողբում։

«Լաց լինելն ու լաց բերելը» մի առանձին շնորհք է։ Այդպիսի մի հոգեհանգստի էի մասնակցում։ Մահացողի քույրը բարձր ձայնով այնպես էր ծղրտում, այնպիսի  անհամ ու զավեշտալի բաներ ասում, որ բոլորից հեռու, մահացողը ջահել էր, մարդիկ թաշկինակով քթները փակում ու ծիծաղելու անկարողությունից  խեղդվողի խռխռոցանման  հնչյուններ էին արձակում։ Մահացողի մյուս քույրը տեսնելով, որ էլ «ճար չկա», քրոջը սաստեց՝ այ բայղուշ, էն կողմ գնա, քո ձայնը լավը չի, լավ չես երգում։ Էդ խոսքի վրա ոնց որ խոր ձորից բոլորի քրքիջները նռնակների պես պայթեցին․․․

Հիմա մեր վիճակն է։ Համաճարակը հնձում է մարդկանց․ օրվա մեջ հարյուրավոր վարակակիրներ,  տասնյակ մահեր․․․ Մեկը բարձրացել է տեղից հո չի ծղրտում, հո չի ծղրտում․․․ Բայց դե էդ ուժգնությամբ վեց անգամից ավել չի կարող գոռալ, ստիպված «զապիս է անում», դնում ոստիկանական մեքենաներում, որ բոլորը առավոտ կանուխ տեղներից ցատկեն, լսեն ու ․․․ ասեն՝ էս ո՞վ ա տենց «գեշ երգում»։ Լսենք նրանց․

Argishti Kiviryan

Մարդ արդեն վախենում ա տան արդուկը միացնի, որ դրանից էլ հանկարծ Նիկոլի ծվծվոցը չլսվի...

․․․

Ռայոններում կարաք Մարիամիկի ու աներձագ Հրաչի ձայները միացնել...

 Ashot Aslikyan

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Մի քիչ առաջ մի ամբողջ կանգառ քեզ քրֆում էր։

ՀԳ Թրթռազանգ միացրեք էլի։

 Ara Vardanyan

Մենակ իմ մո՞տ է տպավորություն, որ Նիկոլը դեռ ԱԺ ամբիոնի մոտ կանգնած շարունակում է իր երեկվա ճառը)))

Հայկ Դերզյան

Վարչապետը հաստատ սկսելա AirPods-ի ու այլ տարատեսակ ականջակալների ներմուծում իրականացնել Հայաստան, քանի որ իր համատարած ձայնի պայմաններում առանց դրա էլ հնարավոր չի տանից դուրս գալ

Gegham Petrosyan

Երևանի փողոցներում խլեշմոբա

Արմեն Դեմիրճյան

Ներվերս գնաց։
Էս ձայնից ինֆարկտի պանդեմիա շուտով կսկսվի ։

Արամ Կարապետյան

ՖԲ-ում՝ ինքն է, փողոցում ՝ ինքն է, հեռուստացույցում՝ ինքն է....վախենում ես ՝ջուրը բացես...

Roman Hambardzumyan Էսօր զգույշ․․․ կարողա անկողնումդ էլ ինքը լինի

 

Astrid Tcharents Հարդուկը միացնես ինքն ա

Anahit Yaghjyan

Ազգը Նիկոլա լսում

Ashot Nuridzhanyan Էս մասշտաբներով մեկ էլ 2000- ականներին "Քամի փչի"-ն էին լսում )))

Byuzand Ajaryan

սովորեցրու թութակին խոսալ...

Արամ Մանուկյան

·

Վաղն էլ Մակունցի ձենովը սարքեք , վիրուսից կոտորվենք , պրծնենք))))

․․․

Արա էս Նիկոլի ձեննա ՞)))
Էս ալիքը ոնց փոխեմ ։

Հակոբ Հակոբյան

Կսե
մենակ նիկոլի ձենը լսելուց կարաս հասկանաս կնոջ ցավերը ծննդաբերելուց։
Փաստորեն էդ կարգի ցավոտ է հա՞։

Մեկն էլ թե՝ «Անկողինս մտա, տեսա Նիկոլն է, հարցրեց՝ դիմակ դրե՞լ ես»։