Բերման ենթարկեցին 5165 շարժման անդամներին
Քիչ առաջ ակցիայի ժամանակ բերման ենթարկեցին 5165 շարժման անդամներ Մենուա Սողոմոնյանին, Էդգար Ղաղարյանին, Արմանը Սահակյանին, Ավետիք Չալաբյանին և ևս մեկ կին ակցիայի մասնակիցներից։
Նրանց նախ թույլ չտվեցին իրականացնել իրենց ակցիան։Նրանք ԱԺ֊ի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների նկարներով ուսապարկեր էին պատրաստել և պատրաստվում էին դնել ԱԺ֊ի դիմաց, սակայն Ոստիկանությունը նախ թույլ չտվեց փողոցն անցնել, նշելով, որ անթույլատրելի տեղով են անցնում, ապա տարածքը աղտոտելու համար Ոստիկանությունը բերման ենթարկեց նրանց եւ քաշքշելով բարձրացրին ավտոբուս։
Նրանք բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։
Կարծիքներ