Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրողի վրա

Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրողի վրա

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

«Լրագրող Փայլակ Վահրադյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ հայտնել է, որ Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա։ 
Փայլակ Ֆահրադյանի տեսագրությունից պարզ է դառնում, որ վնասվել է նրա ձեռքը, և կոտրվել է աշխատանքային համակարգիչը։ 

Հակոբ Արշակյանը նեղսրտել է լրագրողի այն հարցից, թե ինչու է նախարարը աշխատանքային ժամին սրճարանում նստած։ 

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իրավապահ մարմիններին հետևողական լինել և օրենքով սահմանված կարգով աջակցել լրագրող Փայլակ Ֆահրադյանին։ Նմանօրինակ քայլով պաշտոնյան հատել է բարեկրթության բոլոր սահմանները։ Սա բարձրաստիճան պետպաշտոնյային վայել պահվածք չէ և պետք է դատապարտվի ոստիկանության և լրագրողական համայնքի կողմից։ 
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր սատարումն է հայտնում Փայլակ Ֆահրադյանին»։