Հայաստանի իշխանությունը պետք է աներ հետեւյալ քայլերը

Հայաստանի իշխանությունը պետք է աներ հետեւյալ քայլերը

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է.

«Այս երկու շաբաթվա շրջափակումը հիանալի առիթ կարող էր լինել աշխարհին ցույց տալու, թե ինչու Արցախը չի կարող լինել թշնամի պետության կազմում։ 
Էքզիստենցիալ, գոյաբանական խնդիրը աշխարհին ներկայացնելու համար Հայաստանի իշխանությանը պետք էր՝

1. Չխուսափել միջազգային մակարդակում հանդիպումներից ու բարձրաձայնել ինքնորոշման իրավունքի հարցը, «անջատում հանուն փրկության» սկզբունքը, թշնամու հայատյաց պետական քաղաքականությունը։

2. Կազմակերպել միջազգային մեդիաների մասնակցությամբ ասուլիսներ պետության առաջին դեմքերի մակարդակով, բարձրաձայնել 120 հազար մարդու ազատ տեղաշարժի, կյանքի ու անվտանգության իրավունքների մասին։

3. Հաստատել կապ ու ստեղծել պանթյուրքական վտանգը հասկացող պետությունների ընդհանուր օրակարգ։

4. Տալ հայկական լոբբիին պատրաստ թեզեր և ուղեցույց, համայնքների ներուժը կենտրոնացնել խնդրի բարձրաձայնման վրա ու հանրային տրամադրություններ ստեղծելու վրա։ 

5. Կորդինացնել քաղաքացիների ցաք ու ցրիվ խմբերի իրազեկման աշխատանքը տարբեր հարթակներում, դարձնել այն էֆեկտիվ։

Ու ինձ հետո որևէ պաշտոնյա Արցախից չասի, որ Հայաստանը հնարավորը արել ա։ Ես հո լավ գիտեմ, ոնց կարելի էր անել…»։