ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դուստրը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան նախընտրական փուլին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դուստրը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան նախընտրական փուլին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարե Քերոբյանը, մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի համար անցկացվող հայաստանյան նախընտրական փուլին։ Դստեր մասնակցության մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վահան Քերոբյանի կինը՝ Մարիամ Հարությունյանը։ Նա Նարեի լուսանկարն է հրապարակել նախընտրական փուլի մասնակցությունից։ Մեկ այլ հրսպարակմամբ Մարիամը ցուցադրել է Ալիշա Քիզի Fallin երգի կատարումը՝ դստեր մեկնաբանությամբ, որն արժանացել է դրական արձգանքների։

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով։ Հայտերի վերջնաժամկետը հուլիսի 23-ն էր։  Հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրությամբ։