Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են․ Աբդոլահիան
Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են, և այժմ պետք է քայլեր ձեռնարկվեն Իսրայելին հետագա էսկալացիայից հետ պահելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
«Այժմ ավարտվել են Իրանի օրինական պաշտպանության, նրա փոխադարձ ու համաչափ գործողությունները, այս առումով անհրաժեշտ է զսպել Իսրայելի ռեժիմը Իրանի շահերի դեմ ուղղված հետագա արկածախնդրությունից»,- ասել է նա։
ԱԳ նախարարի խոսքով, եթե Իսրայելը ուժ կիրառի Թեհրանի շահերի դեմ, «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վարանի իրացնել անհապաղ ու վճռական պատասխան տալու իր իրավունքը, ինչը կստիպի նրանց զղջալ»։
Կարծիքներ