Իմ պարտքն ու իրավունքն է ստեղծված իրավիճակում մասնագիտական ռազմավարական քայլեր ներկայացնել

Իմ պարտքն ու իրավունքն է ստեղծված իրավիճակում մասնագիտական ռազմավարական քայլեր ներկայացնել

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Իմ պարտքն ու իրավունք է ստեղծված իրավիճակում մասնագիտական ռազմավարական քայլեր ներկայացնել՝
1. Ա) Ստեղծել ոլորտային օպերատիվ կառավարման շտաբներ (ՕՊԿՇ) անհրաժեշտ փորձառու աշխատակիցներով
Բ) Ստեղծել օպերատիվ կառավարման մարզային շտաբներ ( ՕՊՄԿՇ)
Գ) Ստեղծել օպերատիվ կառավարման համայնքային շտաբներ (ՕՊԿՀՇ)
2. Ոլորտային կառավարման օպերատիվ շտաբները գնահատելով իրավիճակը մշակում և կազմում են միջոցառումների կառավարման պլան-ժամանակացույց և դրանից բխող հանձնարարականներ՝ ըստ աստիճանակարգության
3. Անհրաժեշտ է ճշտել ոչ միայն պահուստները, այլ նաև տալ դրանց գնահատականը (գաղտնիք)
4.Խիստ ուշադրություն դարձնել առաջնային անհրաժեշտության սննդամթերքների հետագա ձեռքբերման և պահեստավորման միջոցառումներին
5.Արագ գնահատել հանրապետությունում սերմացուների պաշարները ( կարտոֆիլ, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն և այլն)
6.Հաշվի առնելով ժամկետներն օպերատիվ կարգով պետպահուստի հաշվին ձեռքբերել անհրաժեշտ սերմացուները և ներկրել
7.Մշակել արագ ցանքերի կազմակերպման ծրագրեր՝ պլանավորելով դրանց խիստ անհրաժեշտ քանակները
8. Խիստ ուշադրության արժանացնել հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակին և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր
9. Ճշտել, գնահատել և պլանավորել անասնակերերի անհրաժեշտ քանակները
10. Ճշտել, գնահատել և պլանավորել ագրոքիմիկատների քանակները
11.Պլանավորել ոռոգման ջրի անհրաժեշտ քանակները և դրա մատակարարումն իրականացնել խիստ հսկողությամբ
12.Այս պահից սկսած գնահատել վաղահաս կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարեղենների, բերքի սպասվող քանակների և դրանց ձեռքբերման ու բաշխման անհրաժեշտությունը
13.Մշակել պլաններ՝ ծիրանի և այլ պտուղների իրացման վերաբերյալ ունենալով սցենարներ՝ արտահանման հնարավոր խնդիրների լուծումներով
14.Տեղում տանել բարոյահոգեբանական և իրազեկման աշխատանքներ՝ գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարմաան, գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ՝
Աշոտ Հարությունյան»