ՄԱԿ-ը արձագանքել է Թրամփի հայտարարությանը

ՄԱԿ-ը արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որն արվել է Իրաքում ամերիկյան բազաներին Իրանի հարվածներից հետո։

«Մենք ողջունում ենք ցանկացած հայտարարություն, որը կոչ է անում խուսափել լարվածությունից եւ ուղղակի հակամարտությունից»,- նշել է Գուտերիշը։