Տոնական Գյումրին (լուսանկարներ)

Տոնական Գյումրին (լուսանկարներ)

Գյումրու ավագանին այս տարի ամանորյա միջոցառումների կազմակերպման համար համայնքային բյուջեից հատկացրեց 12 միլիոն 100 հազար դրամ, որից 4 մլն-ը նվերների համար էր։

Քաղաքի զարդարման համար հատկացվեց 6 միլիոն 300 հազար դրամ: Այս տարի էլ տեղադրվել է հին եղևնին, միայն որոշ դեկորներ են թարմացվել։ Քաղաքն արդեն կրում է տոնական զարդարանքը:

Դեկտեմբերի 24-ին, ժամը՝ 19:00-ին էլ համայնքապետարանը հրավիրում է բոլորին Գյումրու կենտրոնական հրապարակ` միասին վառելու քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: 

Նույն օրը տեղի կունենա նաև դեկտեմբերի 24–30–ը Վարդանանց հրապարակում կազմակերպվող ամանորյա տոնավաճառի բացումը։