Ինչու՞ են լեհերն ատում ԽՍՀՄ-ը, Ռուսաստանը, ռուսներին
Լեհերը կարծում են, որ ԽՍՀՄ-ը հետևաբար՝ Ռուսաստանը, այսինքն՝ ռուսները տարածքներ են զավթել Լեհաստանից: Բելովեժյան թավուտի մի մասը Բելառուսում է հտնվում: Լեհերը գտնում են, որ դա արդարացի չէ: Բայց արդարացի է, որ այդ նույն ԽՍՀՄ-ը Գերմանիայից մի տարածք նվիրել է Լեհաստանին: Որպես վերին աստիճանի «քաղաքակիրթ» ժողովուրդ, «ստերիլացված» լինելով նացիզմից, լռում են:
Ռուսներն էլ առիթը բաց չեն թողնում, որպեսզի լեհերին երեսով տան, թե 600 հազար զոհ ենք տվել՝ Լեհաստանն ազատագրելու համար: Զարմանալի է, թե Հունգարիան ինչո՞ւ է պահպանում լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Երկրորդ համաշխարհայինում այդ երկիրն ազատագրելիս զոհվել են խորհրդային «ընդամենը» 140 հազար զինվորականներ: Հասարակ թվաբանությունը ցույց է տալիս, որ հունգարները 4 անգամ ավելի պետք է ատեն ռուսներին, քան լեհերը: Ավելին՝ 1956թ․ Հունգարիայում տեղի ունեցած զինված ապստամբությունը դաժանորեն ճնշվեց երկիր ներխուժած խորհրդային զորքերի կողմից: Հունգարիայում հակախորհրդային ցույցերը ճնշելու գործում մասնակցել է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ով ծնունդով Ելիզավետպոլի գուբերնիայի Չարդախլու գյուղում էր ծնվել…
Հավանաբար՝ այդ իրադարձության ողջ մեղքն էլ բարդվել է հայերի վրա, ինչը դրսևորվեց բորենի Ռամիլ Սաֆարովի հանդեպ հունգարական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքով: Ուրեմն, ինչո՞ւ են լեհերն ատում ռուսներին:
1944 թ. ամռանը Բելառուսական 1-ին ճակատի զորքերը Բրեստի շրջանում մոտեցան Խորհրդային Միության սահմանին: Սկսվեց Լեհաստանի ազատագրումը գերմանաֆաշիստական օկուպացիայից: Բայց դեռ ամիսներ էին պահանջվելու՝ Լեհաստանն ազատագրելու համար: Վարշավան ազատագրվեց 1945 թ. հունվարի 17-ին: Բազմաթիվ փաստաթղթերում արձանագրվել է, թե լեհ ժողովուրդն ինչքան ջերմ է դիմավորել Կարմիր Բանակի զորքերին: Հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները դիմում էին զինվորականներին՝ երախտագիտության խոսքերով, նրանց հրավիրում իրենց բնակարաններ…
Լեհ ժողովուրդը…իսկ այդ ժողովուրդն այժմ ինչու՞ չի սաստում իր իշխանություններին՝ խորհրդատյացության (խորհրդային բանակի սխրանքները և զոհողությունները հավերժացրած բոլոր հուշարձանները վերացվել են), ռուսատյացության համար:
Մի զարհուրելի եզրահանգում է պտտվում մարդու գլխում: Միթե՞ դա իրականությանը համապատասխանում է: Խոսքը նրա մասին, որ հետագայում լեհ քաղաքական գործիչները վերլուծել և եկել այն եզրահանգման, որ եթե Լեհաստանը մի քանի ամիս ուշ ազատագրվեր, ապա ոչ մի հրեա չէր մնա երկրում: Փաստորեն՝ խորհրդային զորքերը խանգարել են հրեաների վերջնական արմատախիլ անելուն:
Վիճակագրություն: Նախքան պատերազմը, 1939 թվականին Լեհաստանում հրեաների թիվը կազմել է 3.3 մլն մարդ՝ բնակչության 10%-ը, Եվրոպայում ամենամեծ համայնքը: Ներկայում Լեհաստանում ապրում է 50 հազար հրեա, բնակչության 0.6%-ը: Թվում է, թե լեհերը նույն վերաբերմունքն են ունեցել հրեաների նկատմամբ, ինչ նացիստները: Լեհերը, գուցե, ավելի երախտապարտ են նացիստներին՝ երկիրը հրեաներից ազատելու համար, քան Խորհրդային Միությանը՝ մեծ զոհերի գնով երկիրն ազատագրելու համար:
Ռուսաստանին, կարծես, չեն ատում ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, նրանց շատ են սիրում իտալացիները, ֆրանսիացիները: Բրիտանացիները յուրովի են սիրում Ռուսաստանը և երազում այն վերացնել: Սա նորմալ է ազնիվ է, քանի որ բրիտանացիները շատ են սիրում հանքեր, ոսկի ու նման բաներ: Թարմ օրինակ, ինչպես կասեր Ալա Պուգաչովան՝ еще нe вечер, դե, Արցախի առումով, դեռ հայտնի չէ, թե ով է հաղթել և ինչը ինչպես է բաժանվելու, բայց բրիտանացիները շտապել են հայերի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքում գնումներ անել` ազերիներից: Անբարոյականներ, ողորմելի մեծապատիվ մուրացկաններ:
Բայց, ցավալիորեն, աշխարհում ամենից շատ, բացի լեհերից, Ռուսաստանը ատում են Մերձբալթյան երեք երկրները, Ֆինլանդիան և Վրաստանը: Մինչդեռ, անկախ ամեն ինչից, Ռուսաստանում չեն դադարում սիրել վրացիներին:
Անկախացել ենք՝ լավ ենք արել, սոցիալիստական ճամբարը փլուզվել է, ոչինչ: Բայց հնարավոր չէ՞ր, արդյոք, պահպանել մարդկային, բարյացaկամ հարաբերությունները՝ նույն «բանտախցում» նստածների հետ: Մարդիկ դեռ երկար ժամանակ են հիշելու ԽՍՀՄ-ի նման «բանտախցում» անցկացրած իրենց երջանիկ տարիները: Փող չկար, բայց մարդիկ մարդ էին, պաշտպանված ու հարգված: Կեղծ ժողովրդավարները կասեն՝ արշիպելագ ԳՈՒԼԱԳ…այո, այդ կեղծ ժողովրդավարների տեղը հենց այնտեղ էր ու է:
Դժվար է գտնել մեկին, ով բանտախցից դուրս գալուց հետո հարգանքով չվերաբերvի այնտեղ գտնված իր բախտակիցներին: Եվ այս այլասերված աշխարհը նրանց անվանում է քրեական հեղինակություններ, ավազականեր, հանցագործներ: Ինչպես ասում են՝ «գողի գլխին գլխարկն այրվում է»:
Գագիկ Վարդանյան
Կարծիքներ