Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Ֆրանկլին Գոնսալեսը առողջական խնդիրներ ունի, բայց չի ցանկանում բարձրաձայնել | «Հրապարակ» 05.02.2020

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Ֆրանկլին Գոնսալեսը առողջական խնդիրներ ունի, բայց չի ցանկանում բարձրաձայնել | «Հրապարակ» 05.02.2020

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի (Ֆրանկլին Գոնսալես) պաշտպանի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մերժել է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը։
Հարցին, թե առողջական խնդիրներ ունի՞,ասաց․ «Որոշակի առողջական խնդիրներ ունի։ Ներկայացրել ենք դատարանին։ Դրա հետ կապված չեմ կարող պարզաբանումներ տալ, քանի որ Նարեկ Սարգսյանը չի կողմնորոշվել՝ արդյոք հարկ կա՞ հիվանդությունների հետ կապված հարց բարձրացնել»։

Պաշտպանը նաեւ չպատասխանեց հարցին, թե արդոք իր պաշտպանյալը ստացիոնար բուժման կարիք ունի՞ թե ոչ։
Հիշեցնենք` 2018թ.-ի հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.