ՌԴ-ի և Իրանի ռազմական համագործակցությունը փորձում են շահարկել․ ԱԳՆ

ՌԴ-ի և Իրանի ռազմական համագործակցությունը փորձում են շահարկել․ ԱԳՆ

Ռազմական ոլորտում Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը համապատասխանում է միջազգային իրավունքին, չնայած այն հանգամանքին, որ շատերը «փորձում են շահարկել երկու երկրների միջև գործընկերության թեման»։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Իրանի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը համահունչ է թե՛ միջազգային պարտավորություններին, թե՛ ազգային օրենսդրությանը»,- ասել է ռուս դիվանագետը։

Հայտնի է, որ Կիևը հատկապես բազմիցս քննադատել է Թեհրանին՝ ՌԴ-ին դրոն-կամիկաձեներ մատակարարելու մեջ, որոնք, ըստ Ուկրաինայի, ռուսական կողմն օգտագործում է իր դեմ սանձազերծած պատերազմում։