Կորոնավիրուսից մահացել է Սերբ Ուղղափառ եկեղեցու պատրիարք Պավելը

Կորոնավիրուսից մահացել է Սերբ Ուղղափառ եկեղեցու պատրիարք Պավելը

Կորոնավիրուսից մահացել է Սերբ Ուղղափառ եկեղեցու պատրիարք Պավելը։ Նա Բելգրադում հոսպիտալացվել էր նոյեմբերի չորսին։ Նորին Սրբություն Պավելը 90 տարեկան էր։ Կորոնավիրուսային բուժում անցնում էր «Կարաբուրմա» հոսպիտալում։

Նախապես կարծվում էր, որ պատրիարք Պավելը դուրս կգրվի երկու շաբաթից, սակայն անցյալ կիրակի նրա վիճակը կտրուկ վատացել է։ Ի հայտ են եկել մի շարք խրոնիկ հիվանդություններով պայմանավորված բարդություններ։ Ունեցել է սրտային անբավարարություն։