Նիկոլ Փաշինյան եւ Աննա Հակոբյան, տեսեք ձեր ընկերները ինչ հարթակի են վերածել անտառը

 Նիկոլ Փաշինյան եւ Աննա Հակոբյան, տեսեք ձեր ընկերները ինչ հարթակի են վերածել անտառը

Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը  իմ նախորդ գրառմանն ի պատասխան հրապարակել է՝ «պարզաբանում», ինչը կրկին ապացուցում է, որ գործ ունենք պրիմիտիվ ու անգրագետ ստախոսների հետ:

Եվ այսպես, կետ առ կետ, փաստերով:
1. Ասում են 2022 թվականի մայիսի 19-ին հանրային լողափների վերաբերյալ մրցույթ է անցկացվել:
-Ճիշտ է, ԲԱՅՑ այդ մրցույթ կոչվածը անցկացվել է բացահայտ կեղծ ու անօրինական ձևով: Մրցույթի արդյունքները և հաղթող կողմի ծրագիրը  չեն հրապարակվել անմիջապես մրցույթից հետո: Բազմաթիվ դիմումներից հետո, մրցույթից ՄԵԿ ԱՄԻՍ անց տրամադրվել է քաղվածք արձանագրություն և հաղթող կողմի ծրագիրը:
Այսինքն, նույնիսկ ծրագիր գոյություն չի ունեցել, մեկ ամսում գլխներին զոռ տալուց հետո մի խայտառակ, ուրիշներից արտագրած ծրագիր, ըստ որի թիվ 5 հանրային լողափում, ուշադրություն, «կկառուցվեն տաքացվող լողավազաններ, տարածքը կմաքրվի չիչխանի թփուտներից'»: 
Բոլոր փաստաթղթերը իմ տրամադրության տակ կան:
----------------
Ասում են,
Լողափնյա գոտին 1905 նիշից ներքև է, և տարածքում անտառաշերտի մաքրման աշխատանքները կարգավորվում են օրենսդրության համաձայն:
-Այո, դա գաղտնիք չէ: ՀՀ կառավարության 2012 թվականի
հունիսի 7-ի N 752 - Ն որոշման մեջ ասված է, որ Լճաշենի վարչական  տարածքում նախատեսված թիվ 5 լողափը 1905 նիշից ներքև է, հետո՞: 
Գրառման տակ տեղադրում եմ հիշյալ որոշման կից քարտեզը:  Կարող եք տեսնել, որ այդ տարածքի հարևանությամբ գտնվող  տարածքները և մայրուղուց այն կողմ, դեպի Լճաշեն ընկած տարածքը նույնպես 1905 նիշից ցածր են: Այդ նիշից ցածր է մինչև Չկալովկա գյուղ ընկած ողջ անտառապատ հատվածը, Նորաշենի անտառապատ արգելոցի զգալի մասը 1905 նիշից ցածր է, հետո՞: Այդ ո՞ր օրեսնդրության համաձայն եք անտառը գենոցիդի ենթարկել, այ անտառաի ղասաբներ: 
Դե այդ տարածքի բոլոր ծառերը կտրեք, Նորաշենի արգելոցն էլ գենոցիդի ենթարկեք, վարեք մեկին հանձնեք, թող սահադաշտ ու լողավազան կառուցեն:
ՆՇԵՔ ՕՐԵՆՔԸ, ՈՐՈՇՈՒՄԸ ըստ որի բնաջնջել եք անտառը:
1905 նիշից ցածր հազարավոր շինություններ ու աղբ է մնացել ջրի տակ: Կառավարության որոշումը այդ մասին է, լիճը այդ աղբից մաքրելու մասին է, 1905 նիշից ցածր հիմնական շինություններ ՉԿառուցելու մասին է, ջրի մեջ մնացած ծառերի մասին է, ոչ թե անտառները ոչնչացնելու:
Իսկ դուք համար 5 լողափի «հաղթած» ծրագրով 1095 նիշից ներքև տաքացվող ԼՈՂԱՎԱԶԱՆ ու ՍԱՀԱՀՐԱՊԱՐԱԿ կառուցելու «ծրագրին» եք հաղթող ճանաչում, 1905 թվից ներքև հիմնական շինություններ: Հաղթողը իր ծրագրում, մրցույթից առաջ խոստանում է «տարածքը մաքրել Չիչխանի թփուտներից» և դուք, Հայաստանի բնության «պահապաններ» նման ծրագիրը հաղթող եք ճանաչում: Ահա փաստերը:
-------------
Երկու խոսք Չիչխանի մասին:
Անհարգելի տգետներ, Չիչխանը բնության մեջ գոյություն ունի թփուտի և ԾԱՌԻ տեսքով: Սևանի ափամերձ հատվածում եղել է հիմնականում Չիչխան ծառատեսակը: Տվյալ տրածքի նկարներում երևում են 5-6 մետրանոց Չիչխանի ԾԱՌԵՐ:
2012 թվականի կառավարության որոշման հավելվածում նույնիսկ այդ տարածքի կենտրոնում ՍՈՃԻ ծառ է նշված: Այդ ափամերձ ողջ տարածքը Գավառից մինչև Սևան քաղաք ծառատունկ է արվել մեկ նախագծով, ծառերը տնկել են սիմետրիկ, իրարից համաչափ հեռավորությունով, դա նույնիսկ արբանյակային նկարների մեջ է երևում: Ձեր ոչնչացրած անտառում ավելի շատ սոճիներ ու այլ մեծ ծառատեսակներ կային, քան հարակից վարձակալած տարածքներում, քանզի ճահճուտին մոտ լինելու պատճառով այդ անտառը գրավիչ տեսք չուներ, վայրենիների աչքը չէր կտրել:
Ցանկացած մարդ այժմ կարող է մտնել ոչնչացված անտառի հարևնությամբ գտնվող «Հակոբի մոտ» լողափը և հասկանա, թե ինչ շարունակություն է ունեցել այն, ինչ ծառատեսակներ են եղել:

Դուք ի՞նչ գիտեք Սոճին ու Չիչխանն ինչ են: Ես սևանցի եմ, մենք այդ սոճիների ու չիչխանների մեջ մանկություն ու պատանեկություն ենք անցկացրել: Երևանի պես կլուբներ ու սրճարաններ չենք ունեցել, այդ անտառներն են մեր հանդիպումների ու հավաքույթների վայրը եղել, մեր մեքենաները այդ փշոտ չիչխանի ճյուղերից խազվել են, խմելուց հետո չիչխանի պտուղ ենք ճաշակել, մեր մայրերը անմահական չիչխանի հյութ են պատրաստել:
Դուք ի՞նչ գիտեք չիչխանն ինչ է, դեռ մի բան էլ ձեազնից վստահ խոստովանում եք, որ միայն Չիչխանի թփեր եք ոչնչացրել:

Եթե տարածքը «գույքագրել» եք, հապա ու՞ր են ֆոտոներն ու տեսագրությունները, դե ցույցադրեք անտառի  վերևից, կողքերից ու ներսից արված տեսագրությունները, ժամանակակից դրոններ ունեք: Ծառերը համարակալված էին, աչքովս տեսել եմ այն ինչի մասին խոսում եմ:

Կամ, եթե «տարածքը մաքրել» եք ըստ օրենսդրության, ինչու՞ եք թողել մի քանի սոճիները:
Մինչև երեկ վարել եք հողը, որպեսզի բոլոր արմատները հավաքեք ու մաքրեք հետքերը: Քանզի ցանկացած էքսպերտիզա կարող է հեշտությամբ ապացուցել, որ արմատի մնացուկը ինչ ծառի է պատկանում: ՀՀ ոստիկանություն   և ՀՀ գլխավոր դատախազություն չունե՞ն արմատները փորձագիտության ենթարկելու հնարավորություն:)

Այս պատմության ամենա զավեշտալին այն է, որ գենոցիդի ենթարկված տարածքը բիզնեսի տեսակետից ունի  ԶՐՈ արժեք, այդ տարածքում որևէ լուրջ ու շահութաբեր բիզնես  ծրագիր իրականացնել հնարավոր չէ, հատկապես անտառի ոչնչացումից հետո: Այդտեղ միակ արժեքը անտառն էր: Ի՞նչ աստիճան տգետ ու բիզնեսից հեռու պետք է լինել, որ պատրաստի բնական պարիսպը գոնե չեն պահել, մայրուղու եզրին եղած 1-2 մետր ծառերի շերտը կարելի էր էսթետիկ էտման ենթարկել և վերածել բնական պարսպի:
Բայց անտառի ղասաբն ի՞նչ գիտե էսթետիկան ինչ է...
Սա էլ ձեր «պարզաբանման» պատասխանը:
Հարցերը բաց են:
1. Նշեք օրենսդրությունը, ըստ որի ոչնչացրել եք անտառը:
2. Հրապարակեք ոչնչացումից առաջ «գույքագրված» անտառի տեսագրություններն ու ֆոտոները:
3. Եվ մի պոկռիկ սպռավոչկա: Ըստ մրցույթի, National park «Sevan»-ը 3 օրյա ժամկետում պայմանագիր է կնքել հաղթող կողմի հետ: Այսինքն, տվյալ տարածքի պատասխնատուն վարձակալն է, այս աշխատանքները նա պետք է կատարեր, ինչու՞ է կատարել Ազգային պարկը, ի՞նչ պայմանագրով, որքա՞ն գումարով, ու՞ր է ՇՄԱԳ ը:
4. Ծրագիր չկա, նախագիծ չկա, հանրային լսումը պետք է տեղի ունենա 04-04-2023 թվականին Լճաշենի համայնքապետարանում, բայց անտառն արդեն հատված է:
Դե, պատասխանեք:
Նախորդ գրառման մեջ հարցադրումներ էի արել բազմաթիվ պետական գերատեսչությունների: Սևանի քաղաքապետարանը կիսվել էր ՇՄՆ «պարզաբանող» գրառումով, այսինքն դուք էլ անտառի ղասաբների հետ եք: Դե ի՞նչ, մյուս հարցերի պատասխանները պետք է տա Սևանի համայնքապետարանը:
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Anna Hakobyan, այս weekend ին միացրեք մի ռոմանտիկ երգ և ձեր ջիփը քշեք Սևանի կողմ,  տեսեք ձեր ընկերները ինչ հարթակի են վերածել 1,5 հեկտար ափամերձ անտառը: Սա 5 րդ շարասյունը չի՞ արել: Հիմա ձեր շարասյան համարը ո՞րն է...»։