Շուրջ 40հզր․քաղաքացի վերահաստատեց մեր կամքն ու վճռականությունը՝ սեփական ճակատագիրը տնօրինելու

Շուրջ 40հզր․քաղաքացի վերահաստատեց մեր կամքն ու վճռականությունը՝ սեփական ճակատագիրը տնօրինելու

Արցախի ժողովուրդն այսօր հուժկու հանրահավաք էր կազմակերպել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ:

Ստեփանակերտից ու շրջաններից հավաքված շուրջ 40,000 քաղաքացիները (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը) և Ազգային ժողովը վերահաստատեցին մեր կամքն ու վճռականությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքը պաշտպանելու հարցում: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում:

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԵՐԸ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ:

Արտակ Բեգլարյան