Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների միջեւ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների միջեւ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի միջեւ։ Քննարկումների առանցքում եղել է Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրադրությունից ելքեր գտնելու ուղիների որոնումը։ Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել այն բանի հետ կապված, որ ավելացել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։ Նշվել է, որ անհրաժեշտ է դադարեցնել կրակը։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել կողմերին՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական դիվանագիտական հուն վերադառնալու հարցում՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, համահունչ ՌԴ ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարության։