Տեսակցությունները Հանրապետական հիվանդանոցում փողով են դարձել

Տեսակցությունները Հանրապետական հիվանդանոցում փողով են դարձել

Լրագրող Վաչիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է 

«Տեսակցությունները Հանրապետական հիվանդանոցում փողով են դարձել։

Քաղաքացին ուշ երեկոյան գնացել է իր հարազատին տեսակցության, մուտքի մոտ 2000 դրամ են պահանջել, որպեսզի թույլ տան բարձրանա հիվանդասենյակ։ Եթե ուշ է, ու չի կարելի, ապա ինչու՞ է գումարով՝ կարելի։ Դա հեչ, շարունակությունն ավելի հետաքրքիր է։

Քաղաքացին ահազանգում է, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով նրան հորդորում է դիմել թեժ գիծ։ Այնտեղից էլ ասում են՝ տեղյակ ենք, որ գումար են վերցնում և դա նախարարի հանձնարարականն է։

Հարց 1. Իրավունք ունի՞ նախարարը նման հանձնարարական տալու կամ տվե՞լ է։

Հարց 2. Եթե կա օրենքով նման հանձնարարական, ապա ինչու՞ ՀԴՄ կտրոն չեն տվել քաղաքացուն։

Հարց 3. Ուղղված նախարարին, ի՞նչ է նշանակում թեժ գիծ, Ձեզանից ավելի թեժ գիծ էլ կա՞ առողջապահական համակարգում։

Պարզաբանեք...»