Էթնիկ զտման ադրբեջանական ծրագիրը կենսունակ է նաև տևական խաղաղության պարագայում

Էթնիկ զտման ադրբեջանական ծրագիրը կենսունակ է նաև տևական խաղաղության պարագայում

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էթնիկական զտման ադրբեջանական ծրագիրը նույնքան կենսունակ է, այսպես կոչված, տևական խաղաղության պարագայում։ Նախիջևանի մասին մոռացել ենք անգամ, ի՞նչ պակաս խաղաղ ժամանակներ էին, նույնիսկ զորամասերում երևանցիներ էին ծառայում։ Հայաստանի լավագույն շրջանները միայն իրենցով էին բնակեցված, ինչի մասին հիմա որոշ պատասխանատուներ նոստալգիայով են խոսում` թե բա՝ շուկայում իրենք կային։ Սրանք համառորեն ներթափանցել էին անգամ պատմական Արցախ։ Հիմա արդեն ավելի փորձված են, և եթե համարժեք քայլեր չարվեն, անկաշկանդ կանեն այնպես, ինչպես միշտ են արել` գրեթե առանց մեկ փամփուշտի և ավելի բիրտ մեթոդներով..»: