Երեքամյա տղան խաղալիք ավտոմեքենայով դուրս է եկել փողոց, հոր համար օգնություն կանչելու

Երեքամյա տղան խաղալիք ավտոմեքենայով դուրս է եկել փողոց, հոր համար օգնություն կանչելու

Անգլիայում երեքամյա տղան խաղալիք ավտոմեքենայով դուրս է եկել մեծ մայրուղի հոր համար օգնություն խնդրելու։ Դա եղել է չափազանց վտանգավոր, սակայն երեխայի հորը հնարավոր է եղել փրկել։ Այս մասին հայտնում է Mirror-ը, մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել Լինքոլնշիր կոմսությունում։ Ըստ հրապարակման, քսանութամյա Մարկ Սնոուդենը անակնկալ կերպով վատացել է եւ կորցրել գիտակցությունը։ Երեքամյա փոքրիկ Ստեֆանը տեսնելով դա փորձել է օգնություն կանչել հոր համար եւ դա նրան հաջողվել է։ Մարկը տառապում է էպիլեպսիայով։ Այժմ Մարկն իրեն արդեն լավ է զգում։ Երեխայի ծնողները հայտարարել են, որ հպարտանում են իրենց տղայով։