Անգլիական ընկերությունը ներդրումներ է անելու թուրքին հանձնված Արցախի տարածքներում. Զոհրաբյան

Անգլիական ընկերությունը ներդրումներ է անելու թուրքին հանձնված Արցախի տարածքներում. Զոհրաբյան

Երբ դեռ կապիտուլյացիոն խայտառակության ստորագրումից օրեր առաջ գրեցի, որ Ադրբեջանը արդեն Շուշին հռչակել է իր մշակութային մայրաքաղաքը եւ 2021-ի օգոստոսին Շուշիում ադրբեջանական խոհանոցի միջազգային փառատոն է նախաձեռնել, քայլական կոնգլոմերատը կրկին ընկավ ցնցակաթվածի մեջ ու րոպեում 100 կիլոմետր արագությամբ հերքումներ տարածեց լկտի ստի եւ հեղափոխության սուրբ արժեքները ոտնահարելու մասին։ 

Օգոստոսին Շուշիում փառատոնը, այդուհանդերձ, կայանալու է, իսկ այսօր Ալիեւը պաշտոնապես հրավիրեց բրիտանացի գործարարներին ներդրումներ անել Արցախի զավթված տարածքներում եւ մասնավորապես Քարվաճառում, որտեղ կան բնական լուրջ պաշարներ։

Մեծ Բրիտանիայի Anglo Asian mining ընկերությունը, որը դեռեւս պատերազմից ամիսներ առաջ Ադրբեջանի հետ Զանգելանի ոսկու հանքի շահագործման պայմանագիր էր կնքել, արդեն հայտարարել է ներդրումների մասին, իսկ բրիտանական մի շարք այլ ընկերություններ թուրքին հանձնված մեր տարածքներում պատրաստվում են տնտեսական լուրջ ներդրումներ անել։ 

Մնացածը՝ no comment։

Նաիրա Զոհրաբյան