Այս պահին հոգով և մտքով բոլորիդ հետ եմ․ Արմեն Սարգսյան

Այս պահին հոգով և մտքով բոլորիդ հետ եմ․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս պահին հոգով և մտքով բոլորիդ հետ եմ, բոլորիդ կողքին՝
սահմանում կանգնած զինվորի և սպայի, շտապ օգնության մեքենայում և հիվանդանոցում հերթապահող բժշկի, ծառայություն իրականացնող ոստիկանի, հրշեջի, հացթուխի և տաքսու վարորդի, գյուղացու և բանվորի, գիտնականի, արվեստագետի և մյուսների: Հատկապես մտահոգված եմ դժվար ապրող ընտանիքների համար: Նրա՛նց, որ դեռ տուն չունեն, նրա՛նց, որ ապրում են սահմանամերձ բնակավայրերում: Մտահոգ եմ վիրավորների, հիվանդների համար: Մաղթում եմ հոգսերի թեթևացում:

Թո՛ղ գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրի առջև բացվեն հաջողության դռները: 
Թո՛ղ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի զգա փոփոխությունների դրական շունչը»: