20-տարով ծրագիրն իրատեսական չէ․ՀՔԱ

20-տարով ծրագիրն իրատեսական չէ․ՀՔԱ
Արթուր Սաքունց

«ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 - 2038 թթ ռազմավարությունը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի շուրջ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 13 առաջարկություններից 3-ն ամբողջությամբ է ընդունվել, 8-ն ընդունվել է մասնակի, 2-ը չի ընդունվել:

ՀՔԱ-ն գտնում է, որ սահմանված 20-ամյա ժամկետը իրատեսական չէ, ժամկետները չպետք է գերազանցեն 3 տարին: Նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շարունակում է հանրային քննարկման դրված մնալ։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկել է նաև մշակել ազատազրկված անձանց տեսակցության իրավունքի վերաբերյալ օրենսդրական փաթեթ և ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծել խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության և խտրականության դեմ պայքարի բաժին:Սակայն այդ առաջարկները չեն ընդունվել:

ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկների մերժումը պատճառաբանել է նրանով, որ այդ գործողություններն արդեն իսկ պլանավորված են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ․ գործողությունների ծրագրով և իրականացվում են: