Մայոր Միհրան Ոսկանյանի կինը ևս մասնակցում է բողոքի ակցիային

 Մայոր Միհրան Ոսկանյանի կինը ևս մասնակցում է բողոքի ակցիային

Դիլիջանում տեղակայված զորամասի հրամանատարի տեղակալ Միհրան Ոսկանյանը մեղադրվում է ժամկետային զինծառայող Միքայել Տեր-Մինասյանին հարվածելու, նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու, նրա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ։

Դատարանը մայորին մեղավոր է ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 358.1-րդ հոդվածի 1-ի մասով, նրան դատապարտելով ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով: 

Արդեն հայտնել էինք, որ Կառավարության շենքի դիմաց մայոր Միհրան Ոսկանյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում։

Մայորի կինը՝ Արմինե Ոսկանյանը ևս այստեղ է, և պաշտոնատար անձանց հետ հանդիպում է պահանջում։