ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը կայցելի՞ Արցախ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը կայցելի՞ Արցախ

Ադրբեջանական մամուլը գրում է, որ ՀՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները որպես փորձագետ կարող են այցելել Արցախ: Այդ մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության կոմիտեի մամուլի ասուլիսին հայտրարել է կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Էռնեստո Օտտոնեն:

Նրա խոսքերով՝ կան որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում հնարավոր է իրականացնել փորձագիտական առաքելություն: «Դա անվտանգության ապահովումն է: Առանց նման համաձայնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը հնարավոր չէ»- ասել է Օտտոնեն:

Ըստ երեւույթին, նման հարց բարձրացրել է ադրբեջանական կողմը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի խոսքերից հասկացվում է, որ կառույցում նման գործնական խնդիր չի քննարկվում: