Դու փլուզվել էիր մինչև եվրասիական երկրների փլուզումը

Դու փլուզվել էիր մինչև եվրասիական երկրների փլուզումը

Կառավարության նիստում եթե անգամ բոլոր հարցերը փակ ընթանան ու մի մի հարց բարձրաձայնվի, մեկ է՝ Փաշինյանը չի կարողանալու թաքնվել։ Ինձ նման երևի բոլորիդ մտքով է անցել է՝ լավ, սա ինչի՞ վրա է հույս դնում, ինչու՞ հրաժարական չի տալիս։ Այսօր մասնակի այդ հարցի պատասխանը գտա՝ կառավարության նիստում նրա ճամարտակության մեջ։ Եթե առաջ մեղավոր էին նախկինները, որոնք Բանակը «անուշադրության էին մատնել ու զենք չէին գնել» (չնայած եղանով կարողացել էին հաղթանակ ապահովել), մեղավոր էր զինվորականությունը, որ դավաճանություն էր դրսևորել, այսօր մեղքը եվրասիականի վզին է փաթաթում։ Ու այնպես է փաթաթում, որ նկատելի է, թե ինչպես է դրա մեջ գտնում իր փրկության խարիսխը։ Տեսեք ինչ է ասում․  

«Այսօր ես կասեմ, որ, գոնե, Եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու, ու մենք այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որ կարողանանք մեր երկիրը, այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով, հասցնենք խաղաղ նավահանգիստ, իսկ սրա համար մեզ պետք է հատուկ կամք, հատուկ իմաստնություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետևողականություն»։ 

Այսինքն Արցախի, Հայաստանի կապիտուլյացիայի մեղավորը  Եվրասիական երկրների փլուզումն է, միաժամանակ  իր փրկությունը կապում է եվրասիական երկրների փլուզման հետ։ Տեսե՜ք, փլուզվում են, ես չէի կարող փլուզման պայմաներում «բանավոր ու գրավոր նվերներ չմատուցեի Ադրբեջանին»։ Տողատակերում երևում է, որ այդ երկրների փլուզման խորքերում է հրաժարական չտալու իր հաստատակամությունը։ Կփուլուզվեն, ու ես որևէ պատասխանատվության չեմ ենթարկվի։ Ուսապարկս կառնեմ ու Եվրոպական որևէ երկիր կգնամ՝ վայելելու՝ տիեզերական կարողությունս։ 

Հիմա չասե՞ս՝ դու փլուզվել էիր մինչև եվրասիական երկրների փլուզումը։ Դու ասելով նկատի ունեմ մեր պետությունը, որը քո սեփականությունն ես դարձրել։ Մոռացե՞լ ես վերելակային պայմանավորվածությունդ, երբ դեռ ոչ մի փլուզում   չկար ու մնացած գաղտնի հանդիպումներդ։