Կմասնակցի՞ Օլիմպիական խաղերին Գոռ Սահակյանը, թե՞ ոչ

Կմասնակցի՞ Օլիմպիական խաղերին Գոռ Սահակյանը, թե՞ ոչ

2024-ի օլիմպիական խաղերը բաց կթողնեմ, քանի որ չեմ մասնակցել 73 կգ քաշայինների պայքարին:Ժամանակը շատ քիչ է, որ տեղափոխվեմ 73 կգ քաշայինների կարգ և կարողանամ կիլոգրամներ բարելավեմ: Չեմ շտապում, ամեն ինչ առջևում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է 67 կգ քաշային կարգում օրերս ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն հռչակված Գոռ Սահակյանը:

«Ինչ վերաբերվում է Եվրոպայի առաջնությանը , ապա ասեմ, որ պատրաստվելու համար շատ քիչ ժամանակ է եղել: Երկու հավաք ենք անցկացրել: Սա շատ քիչ էր, որ մրցմանը 100 տոկոսանոց պատրաստ լինես: Մրցահարթակում արել եմ այդ պահին ամենաանհնարինը»,- ասել է նա: