«Լեո՛, երդվում եմ, ես միշտ այդպիսին չեմ»․ արգենտինացի դերասանուհին՝ Մեսսիին

«Լեո՛, երդվում եմ, ես միշտ այդպիսին չեմ»․ արգենտինացի դերասանուհին՝ Մեսսիին

Աշխարհի նորընծա չեմպիոն Լեո Մեսսին ինստագրամում ունի 450 միլիոն և ավել հետևորդներ։ Սակայն Մեսսին ընդամենը հետևում է 284 օգտատերի, որոնց թվում է նաև արգենտինացի դերասանուհի Լալի Էսպոսիտոն։

Աղջիկը El Hormiguero հաղորդման շրջանակներում մի պատմություն է պատմել․ «Ես ունեմ բավականին սուր հումոր և հաճախ իմ էջում հրապարակումներ եմ անում, որոնք կարող են տեսնել միայն իմ մտերիմ ընկերները։ Այսպես՝ մի անգամ ես հրապարակել էի իմ կյանքից մի տարօրինակ ու զավեշտալի դրվագ, և դա տեսել էր Լեո Մեսսին։ Ես իհարկե չէի պատկերացնի, որ նա կարող է նայել դա։ Նայելուց հետո նա անմիջապես հեռացրել է ինձ իր հետևորդների ցանկից։ Լեո՛, երդվում եմ, ես միշտ այդպիսին չեմ։ Գուցե քեզ թվում է՝ ես տարօրինակ եմ, ճիշտ ես, բայց խնդրում եմ՝ նորից հետևիր իմ էջին, ես քեզ շատ եմ սիրում»։

Լալի Էսպոսիտոն Արգենտինայում բավականին հայտնի է, նա որոշակի կապ ունի նաև ֆուտբոլային աշխարհի հետ և անգամ մասնակցել է «Ռիվեր Փլեյթի» բարեգործական ակցիաներին։