Ռուսաստանը ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան նոր հայտարարությամբ են հանդես եկել՝ Ղարաբաղի առնչությամբ

Ռուսաստանը ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան նոր հայտարարությամբ են հանդես եկել՝ Ղարաբաղի առնչությամբ

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նոր հայտարարությամբ են հանդես եկել՝ Ղարաբաղյան իրադրության առնչությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ երեք գերտերությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ամենավճռական կերպով դատապարտում են աննախադեպ եւ վտանգավոր էսկալացիան եւ բռնությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գոտում։ Արձանագրվել է, որ վերջին հարձակումները, որոնց թիրախում են եղել քաղաքացիական օբյեկտները, ինչպես ճակատագծում, այնպես էլ դրանից դուրս, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ Ադրբեջանի՝ հակամարտության գոտուց դուրս, հանդիսանում են անընդունելի համարվող սպառնալիք ռեգիոնի համար։ Հիմք ունենալով հոկտեմբերի մեկին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը, նախարարները եւս մեկ անգամ կոչ են արել անհապաղ եւ անվերապահ կրակի դադարեցման։