Եվրոպական ընկերություններն ահռելի վնաս են կրել ՌԴ շուկայում․ FT

Եվրոպական ընկերություններն ահռելի վնաս են կրել ՌԴ շուկայում․ FT

Եվրոպական խոշոր ընկերություններն ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ռուսական շուկայում առնվազն 100 միլիարդ եվրոյի վնաս են կրել։

Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով փորձագետների ուսումնասիրությունը։

Փորձագետների տվյալներով՝ մոտ 176 ընկերություններ արձանագրել են, մասնավորապես, «ակտիվների արժեզրկում, արժույթի փոխանակման հետ կապված ծախսեր»։

Սակայն թերթի նյութում հաշվի չի առնվում ուկրաինական հակամարտության ու հակառուսական պատժամիջոցների պատճառով էներգակիրների և այլ ապրանքների թանկացումը։ Հրատարակությունը նշել է, որ ամենամեծ կորուստները կրել են նավթագազային ընկերությունները։

BP, Shell եւ TotalEnergies ընկերությունների ընդհանուր վնասը կազմել է 40,6 մլրդ եվրո։ Բացի այդ, արդյունաբերական ընկերությունները, այդ թվում՝ ավտոարտադրողները, Ռուսաստանում կորցրել են 13,6 մլրդ եվրո, իսկ ֆինանսական կորպորացիաները, հատկապես բանկերը, գրանցել են դուրսգրումներ և այլ ծախսեր՝ 17,5 մլրդ եվրոյի չափով։