Թուրքիան սկսել է ծանր զրահատեխնիկայի հետքաշումն Իդլիբում

Թուրքիան սկսել է ծանր զրահատեխնիկայի հետքաշումն Իդլիբում

Թուրքիան սկսել է սիրիական Իդլիբի ապա-էսկալացիոն գոտուց իր զորքի եւ ծանր զրահատեխնիկայի հետքաշումը դիտարկման կետերից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման, այսպիսով Թուրքիան սկսել է կատարել մարտի 5-ին Մոսկվայում Էրդողան-Պուտին հանդիպման արդյունքում ձեռք բերված համաձայնությունը։