Նոր մեղադրանքներ` ուղղված Չինաստանին՝ ԱՄՆ կողմից

Նոր մեղադրանքներ` ուղղված Չինաստանին՝ ԱՄՆ կողմից

ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը հայտարարել է, որ Չինաստանը սկսել է ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարել։ Այս մասին նա ասել է CBS News-ին տված հարցազրույցում։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք կարողացել ենք դիտարկել, որ Չինաստանը սկսել է ավելի ագրեսիվ քաղաքականություն վարել ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ՝ արտաքին քաղաքականության ոլորտում։ Դա թաստ է»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները Չինաստանին համարում է պետություն, որն ունի տնտեսական, ռազմական եւ դիվանագիտական պոտենցիալ, որով կարող է մարտահրավեր նետել այն աշխարհակարգին, որը ակտիվորեն փորձում է պահպանել Միացյալ Նահահգները։ Բլինկենն ընդգծել է, որ ռազմական առճակատումը ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ հակասում է եւ չինական, եւ ամերիկյան շահերին։