Վրաստանում համաճարակային սահմանափակումները կպահպանվեն մինչեւ փետրվարի մեկը

Վրաստանում համաճարակային սահմանափակումները կպահպանվեն մինչեւ փետրվարի մեկը

Վրաստանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված գործող սահմանափակումները կգործեն մինչեւ փետրվար մեկը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան, ըստ Sputnik լրատվական գործակալության վրացական ծառայության փոխանցման։

«Մենք քննարկել ենք այսօր, եւ որոշել, որ կպահպանենք կետային սահմանափակումները մինչեւ փետրվարի մեկը։ Մեր խնդիրն է օգտագործել մնացած 2-3 շաբաթները՝ բիզնեսի հետ ակտիվ կոմունիկացիաների համար, որպեսզի կարողանանք ավելի անվտանգ կերպով բացենք եւ առեւտուրը, եւ հանրային տրանսպորտի աշխատանքը»,- ասել է Տուրնավան։