Ինչպես է մի ագրեսիվ բռնապետ համարձակվում նման բառապաշար օգտագործել

Ինչպես է մի ագրեսիվ բռնապետ համարձակվում նման բառապաշար օգտագործել

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.

«Բաքվի բռնապետը նոր բարձունքների է հասնում Եվրախորհրդարանի պատգամավորներին անվանելով «մոլագարներ»։ Այսօրվա իր ելույթում Ալիևն ասել է.

«Եվրախորհրդարանի որոշ անդամներ իրենց մոլագարների պես են պահում։
Դա մարդկանց մի անպատասխանատու խումբ է։  Նրանցից ոմանք իրենց մոլագարի պես են պահում, քանի որ նրանց հակաադրբեջանական տրամադրություններն ու արտահայտությունները դուրս են մարդու նորմալ հոգեբանական վիճակի շրջանակներից։ Ես ուզում եմ հնարավորինս հավատարիմ մնալ դիվանագիտական բառապաշարին։  Ինչ կարող ենք անել: Նրանք ընդունել են տասից ավելի հակաադրբեջանական բանաձևեր։  Մեկից ավելի, մեկից պակաս: Դա մեզ համար կարևոր չէ։  Մենք միայն ափսոսում ենք դրա համար։ Մենք կարող ենք միայն հայտարարել, որ դա վերաբերում Է Եվրամիության ոչ բոլոր անդամներին»։

Հարց տվեք. ինչպե՞ս է մի ագրեսիվ բռնապետ համարձակվում նման բառապաշար օգտագործել եվրոպացի պատգամավորների հանդեպ։