Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում․Արայիկ Հարությունյան

Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում․Արայիկ Հարությունյան

«Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում…»,-այսօրվա հանրահավաքից լուսանկարներ հրապարակելով՝ գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ որ այսօր Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր մեկնարկել, որին ուղիղ հեռարձակմամբ քաղաքացիները հետևում էին Արցախի վերածննդի հրապարակից։ 

Վերածննդի հրապարակում մեկնարկած հանրահավաքն աննախադեպ մարդաշատ էր։ Այն մեծ ոգևորություն է առաջացրել նաեւ Հայաստանում։ Մարդիկ գրում են, որ փրկությունը սկսվելու է Արցախից, ինչպես 1988 թվականին։  Նման բազմամարդ հանրահավաք վաղուց չէր եղել: