Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված հանդիպման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել

Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված հանդիպման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

Ակնհայտ է այլեւս, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել։

Դավադիր ստահակը, ով կառչել է աթոռից եւ դիմադրում է սահմանադրական ճանապարհով Հայաստանում նոր, ավելի ամուր կառավարության ձեւավորմանը, թաքուն է պահում ժողովրդից Ալիեւի հետ գալիք հանդիպման բովանդակությունը։ 

ՀՀ վարչապետի պաշտոնն ուզուրպացրած Հակահայկական տականքն արդեն դե-ֆակտո սպանել է Արցախի Հանրապետությունը, եւ հավանական է, որ շուտով վերջին մահացու հարվածը կհասցնի նաեւ Հայաստանի Հանրապետությանը։

Գալիք հանդիպումը կարող է դառնալ հայկական պետականության դիակը ֆորմալինի մեջ դնելու եւ մեր պետականության մումիֆիկացման եզրափակիչ արարը։

Նիկոլ Փաշինյանը Հայաստան ներկայացնելու իրավունք չունի։

Մինչեւ Հայաստանում չփոխվի իշխանությունը, որեւէ նոր պայմանավորվածություն Ադրբեջանի հետ պետք է բացառել, իսկ մինչ այդ՝ օրակարգի գերակա հարց դիտարկել բացառապես ռազմագերիների, պատանդների եւ աճյունների վերադարձը։