Քվեարկության կոճակներ շփոթող անձը մեղադրում է առաջատար դիվանագետ Լավրովին

Քվեարկության կոճակներ շփոթող անձը մեղադրում է առաջատար դիվանագետ Լավրովին

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրել է․

«Փաստորեն քվեարկության կոճակներ շփոթող անձը նման մի բանում է մեղադրում առաջատար դիվանագետ Ս.Լավրովին։

Իսկ գու՞ցե խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալման մեջ է, աղջիկներ եւ տղաներ։

Ասենք ոչ թե բանակցությունների սեղանի վրա է փուլային տարբերակը, այլ կիրթ մարդու հետ սուրճի սեղանի կամ թեյի սեղանի կամ ասենք գրասեղանի։

Նայեք՝ կարեւորը վերջում չդառնա զոհասեղանի։

Հ.Գ. Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է ու.. վերջ։