Որքան է կազմել սպորտի ոլորտի ֆինանսավորումը 2023-ին

Որքան է կազմել սպորտի ոլորտի ֆինանսավորումը 2023-ին

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ներկա է գտնվել 2023 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, հայկական սպորտի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Փաշինյանը իր ելույթում տեղեկացրել է՝ 2023թվականին սպորտի ոլորտի ֆինանսավորումը որքան է կազմել։

«Ընդհանուր առմամբ, շատ կարևոր է արձանագրել նաև այն դինամիկան, որ ունենք սպորտի ոլորտի ֆինանսավորման բնագավառում։ 2018 թվականին Հայաստանում սպորտի ոլորտը տարեկան բյուջեից ֆինանսավորվում էր 2 մլրդ 144 մլն դրամ։ 2023 թվականին սպորտի ոլորտի ֆինանսավորումը կազմել է 10 մլրդ 288 մլն դրամ։ Այսինքն` 2018-ի համեմատ 8 մլրդ 144 մլն դրամով կամ 479 տոկոսով ավելի։ Նաև ուրախությամբ եմ արձանագրում, որ այս տարի ավարտել ենք 7 մարզական օբյեկտներ, որոնք շահագործման են հանձնվել կառավարության, կամ Երևանի քաղաքապետարանի, կամ գործընկեր ֆեդերացիաների կողմից։ Մասնավորապես, Խորեն Հովհաննիսյանի ֆուտբոլի դպրոցը, Դիլիջանի մասնավոր դպրոցը, երբ համայնքի և մասնավորի համագործակցությամբ վերջերս բացումը տեղի ունեցավ, Երևանի բադմինթոնի մարզադպրոցը, Կիլիկիայի հայտնի մարզադահլիճը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։