Կայանալու է հաշմանդամային բազկամարտի Հայաստանի առաջնությունը. կձևավորվի հավաքական

Կայանալու է հաշմանդամային բազկամարտի Հայաստանի առաջնությունը. կձևավորվի հավաքական

Օրանժ ֆիթնես պրեմիում ակումբում վաղը կայանալու է հաշմանդամային բազկամարտի Հայաստանի առաջնությունը: Այն կազմակերպել է Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիան: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի հաշմանդամային սպորտի  ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը:

«Վաղն առավոտյան ժամը 10:00-ից կընթանա Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունը: Առաջնությանը մասնակցելու է մոտ 80 մարզիկ, որոնք գիշեր-ցերեկ պատրաստվել են այս առաջնությանը: Մարզիկներից մոտ 20-ը քառօրյայի և քառասունչորսօրյայի մեր քաջարի զինվորներն են, որոնք ոչ թե սովորական մարզիկներ են, այլ արդեն իսկ պրոֆեսիոնալներ: Մրցաշարը անց է կացվելու միջազգային չափորոշիչներին համապատասխան: Մասնակցելու են աջ և ձախ ձեռքով, ըստ դասակարգումների, քաշային կարգերի և ըստ տարիքային խմբերի: Լավագույններից կազմվելու է հավաքական, ովքեր մայիսին մասնակցելու են Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Պետության ֆինանսավորմամբ մոտ 10 մարզիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, սակայն, հովանավորների միջոցով էլ՝ կավելացնենք մարզիկների թիվը»,-մեզ հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը: