Քաղաք, որտեղ ժամանակը կանգ է առել 1968 թվականի վրա

Քաղաք, որտեղ ժամանակը կանգ է առել 1968 թվականի վրա

Սիցիլիայում գտնվող Պոջիոռեալե քաղաքը վերջին շրջանում զբոսաշրջային բում է ապրում․ուրվական քաղաք գալիս են գովազդներ նկարելու, ֆոտեսեսիաներ անցկացնելու և անգամ՝ հարսանիքներ անելու համար։

Պալերմոյից 61 կիլոմետր հեռավորության վրա` բլուրների վրա գտնվող քաղաքը հայտնի է նրանով, որ 1968 թվականին ահեղ երկրաշարժ է վերապրել։ Շատ տներ ավերվել էին և ամբողջությամբ փլուզվել, սակայն տեղի իշխանությունները տնտեսապես նպատակահարմար չէին համարել քաղաքը վերականգնել և բնակիչների համար նոր տները կառուցվել էին նախկին կենտրոնից մի քանի կիլիոմետր հեռավորության վրա գտնվող hովտում։

Իսկ քաղաքի փլատակները վերածվել էին տեղի տեսարժան վայրերի։ Այստեղ կարելի է տեսնել հրաշագեղ ֆրեսկոներով զարդարված և մայոլիկայի ոճով խեցեպատ ջնարակված հատակով պալացոներ, սալաքարով սալահատկված փողոցներ, արաբական ոճի ետնաբակեր։

Տներում մինչ օրս պահպանվում են իրենց տները վազքի մեջ լքած բնակիչների թողած իրերը։ Իսկ տեղի դպրոցում պահպանվել են կավճով գրատախտակի վրա 1968 թվականին արված գրություններ։