Լրատվական արշավը Արմեն Ամիրյանի դեմ սկսվել է 2018 թվականի աշնանը. Հ1-ի նախկին լրագրող

Լրատվական արշավը Արմեն Ամիրյանի դեմ սկսվել է 2018 թվականի աշնանը. Հ1-ի նախկին լրագրող

Հանրային հեռուստաընկերության նախկին լրագրող Հասմիկ Առաքելյանը գրել է․

«Ի հավելումն Արմեն Ամիրյանի հրապարակման` ասեմ, որ Հ1-ի լրատվականում մի քանի անգամ ինձ հանձնարարվել է ինչպես հեղինակային, այնպեա էլ իրադարձային ռեպորտաժներ պատրաստել, որտեղ պիտի պաշտպանվեր այսպես ասված «գցված» ռեժիսորը: Լրատվական արշավը պարոն Ամիրյանի դեմ սկսվել է դեռևս 2018 թվականի աշնանը: Ես փորձել եմ մաքսիմալ չեզոք ներկայացնել եղելությունը: Այս  ռեժիսորը ինչ շնչեր-արտաշնչեր, Հանրայինը նկարահանող խումբ էր ուղարկում և եթեր հեռարձակում: 

Նույնը տեղի ունեցավ նաև Կոնստանտին Օրբելյանի անվան շուրջ բարձրացած աղմուկի ժամանակ:
Անգամ բանավոր նկատողություն եմ ստացել առ այն, որ կողմնակալ եմ լուսաբանել, ինչը, բնականաբար, այդպես չի եղել»: