Հայկական ժողովրդական պարերի անսամբլը հանդես է եկել Կուբանյան փառատոնում
Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում տեղի է ունեցել «Կուբանի հայրենասերները՝ տարբեր ժողովուրդների երեխաները» խորագիրը կրող ազգամիջյան երիտասարդական փառատոնը՝ երկրամասային «Համաձայնության ուժը» նախաձեռնության շրջանակներում։ Ինչպես հայտնում են տեղի հայ համայնքի մեդիառեսուրսները, փառատոնին մասնակցել է նաեւ հայկական ժողովրդական պարերի «Ուրարտու» անսամբլը, որն արժանացել է հատուկ պատվոգրի։
Հիշեցնենք, որ պարային համույթը ղեկավարում է Շողիկ Նասիլյանը։
Կարծիքներ