Արմեն Մելիքյանը պարտվեց երկրորդ գոտեմարտում․ ՏՈԿԻՈ-2020

Արմեն Մելիքյանը պարտվեց երկրորդ գոտեմարտում․ ՏՈԿԻՈ-2020

Արմեն Մելիքյանը երկրորդ գոտեմարտը անցկացրեց Ուկրաինայի ներկայացուցիչ Լենուր Թեմիրովի հետ և առաջին խաղակեսում զիջեց 4։8 հաշվով։ Հիշեցնենք, որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը (60 կգ) առավոտյան  հաղթանակով մեկնարկեց :

Հունահռոմեականների մրցաշարի 60 կգ քաշային կարգում 2019թ. մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակիչում մրցեց 2019թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 22-ամյա իրանցի Ալի Ռեզա Նեջաթիի հետ և հասավ ծանր հաղթանակի (5:5):

Առաջին մրցափուլից հետո իրանցի ըմբիշը հաշվի մեջ առջևում էր 2:0 հաշվով, սակայն երկրորդում 25-ամյա Մելիքյանը վաստակեց 5 միավոր: Վերջնամասում Նեջաթին հավասարեցրեց հաշիվը, բայց հաղթանակի հասավ հայ ըմբիշը: