Հայոց պատմության հայտնի դասագրքում 46 շտկում կարվի

Հայոց պատմության հայտնի դասագրքում 46 շտկում կարվի

«Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում 46 շտկում կարվի, և դրանք ներդիրի տեսքով կներկայացվեն դպրոցներին։ Կիրականացվեն բովանդակային նյութերի 15 էական, 13 աննշան, տարեթվերին վերաբերող 13 և ուղղագրական 5 շտկումներ։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի  ասուլիսի ժամանակ հայտարարել է դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը։

«Բացի բովանդակային շտկումներից , կփոխվի նաև Վանի թագավորության քարտեզը, որը  բազմիցս քննարկվել է»,- ասել է նա։