Անիին չիմացողներին անկեղծ հորդորս՝ մի դատեք, որ չդատվեք

Անիին չիմացողներին անկեղծ հորդորս՝ մի դատեք, որ չդատվեք

Երևանի քաղաքապետի նախկին խորհրդական Դավիթ Ճգնավորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սարսափելի վիճակ ա, երբ ընկերդ նեղություն մեջ ա ու ի զորու չես որևէ կերպ օգտակար լինելու։ Երբ բառեր չես գտնում հարազատների հետ շփվելու...

Սարսափելի վիճակ ա, երբ դատական մարմինները այնքանով անճար են, որ հարյուրավոր հանցագործներ Երևանի կաֆե - ռեստորաններում հանգիստ ապրում են տարիներ, բայց երկու փոքրահասակ երեխա մեծացնող երիտասարդ աղջկան, դատարանի կողմից բարոյականության ու տրամաբանության բոլոր կարմիր գծերը անցնելով, կալանավայր ուղարկելու որոշում է կայացնում, մեղավորությունը չապացուցված...(Անմեղության կանխավարկած - չէ, չենք լսել)

Անիին ճանաչողներին ավելորդ ա բացատրել, որ չի կարա Անիի կերպարի հետ որևէ օրինազանց պատմություն համադրվի, իսկ չիմացողներին՝ անկեղծ հորդորս - մի դատեք, որ չդատվեք։

Մի մեկնաբանեք ձեր չճանաչած մարդկանց, որ չմեկնաբանվեք ձեզ չճանաչողների կողմից։
Karlen Simonyan, Arsen Gevorgyan, Armine Tevosyan, ինչով կարանք - ձեր հետ ենք»։