Իշխանական լրահոսը գերլարումով պաշտպանած ուժերը, ավաղ, պատրաստ չէին իմ գրառմանը

Իշխանական լրահոսը գերլարումով պաշտպանած ուժերը, ավաղ, պատրաստ չէին իմ գրառմանը

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննսիայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Շաբաթ կեսօրը կարծես խուճապ բերեց ֆեյքագումարտակների հրամանատարների շրջանում: Ամբողջ շաբաթվա իշխանական լրահոսը գերլարումով պաշտպանած ուժերը, ավաղ, պատրաստ չէին իմ գրառմանը:
Ֆեյքագումարտակների հպա՜րտ պաշտպաններ, եթե իմ գրառումը կարդում ու տարածում են միայն ֆեյքերը, ապա ի՞նչու եք պատեպատ դիպչում: Ի՞նչու եք ավելի հյուծում ձեր` առանց այն էլ հյուծված ուժերը իմ դեմ պայքար մղելու համար, եթե իմ գրառումը իրական մարդկանց շրջանում տարածում չունի: Խնայեք ինքներդ Ձեզ»: