Արարատ Միրզոյանին վիրահատել են, ևս մեկ վիրահատություն դեռ սպասվում է. Վահան Կոստանյան

Արարատ Միրզոյանին վիրահատել են, ևս մեկ վիրահատություն դեռ սպասվում է. Վահան Կոստանյան

Արարատ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրան վիրահատել են, ևս մեկ վիրահատություն դեռ սպասվում է:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը: Նա ասաց, որ անվտանգության աշխատակիցները ևս տուժել են նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Արարատ Միրզոյանի նկատմամբ իրականացված հարձակման արդյունքում, սակայն շարունակում են իրականացնել իրենց գործառույթները:

Մնացածի մասով, ըստ Կոստանյանի, Արարատ Միրզոյանը շուտով հնարավորություն կունենա անձամբ հանդես գալու և գնահատականներ հնչեցնելու, միայն նշեց, որ Միրզոյանի համար այս պահին կարևոր է ներքին կայունությունը:

Մանրամասն` տեսանյութում: