Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց։ Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց որոշումն, ըստ որի՝ Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը չփոփոխվեց այլընտրանքային խափանման միջոց գրավով։

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, մինչդեռ մեղադրողները, տուժողներն ու տուժողի իրավահաջորդները, վերջիններիս ներկայացուցիչներն առարկել էին միջնորդության դեմ։

Հիշեցնենք նաեւ, որ Ռ․Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի մեկին Սահմանադրական կարգը տապալելու մեջ։