Ինչպես ավերեցին Սեւանի մաքրման կայանը

Ինչպես ավերեցին Սեւանի մաքրման կայանը

Երեւի 1998թվականն էր, Նոյեմբերյան քաղաքում տեսա միջպետական ավտոճանապարհով անցնող մեծ բեռնատարների, որոնք բեռնված էին նոր, երկար, մեծ տրամաչափի խողովակներով՛ Դրանցից մեկի վարորդին հարցրի, թե այդ ինչ խողովակներ են։ Նա ասաց, որ դրանք Սեւանի կոլեկտորի՝ մաքրման կայանի խողովակներն են, իրենք տեղափոխում են Այրում կայարան, ուր խողովակները մասնատվում, որպես մետաղի ջարդոն արտահանվում արտասահման։ Նյութ գրեցի, հանրապետությունում մեծ արձագանք գտավ։

Հայտնվեցին մարդիկ, ովքեր Երեւանում մամուլի ասուլիս տվեցին,եւ հայտարարեցին, թե Սեւան մտնող ջրերի մաքրման համար կառուցված կոլեկտորի խողովակները ծախում են, որ Երեւանում մանուկների համար «Մարդկային զարգացման կենտրոն» կառուցեն։ Իհարկե, ոչ մի կենտրոն էլ չկառուցվեց։ Հատուկ մի կառույցից «չերեզով» ինձ հայտնեցին, որ դա այդ ժամանակվա իշխանության վերնախավն է իրականացնում։ Սեւանը իր սիգով 1990-կան թվականներին Հայաստանը փրկեց սովից, սակայն Սեւանը դարձավ թալանի առարկա։

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը