Վրացիները կկարողանան օրինական աշխատանք ունենալ Գերմանիայում

Վրացիները կկարողանան օրինական աշխատանք ունենալ Գերմանիայում

Վրաստանում երկուշաբթի օրվանից  կսկսվի Գերմանիայում օրինական սեզոնային աշխատանքի մեկնելու ցանկություն ունեցող Վրաստանի քաղաքացիների գրանցումը։ Դիմողները կարող են լինել 18-60 տարեկան Վրաստանի այն քաղաքացիները, որոնք մեկնումից առաջ երեք ամիս չեն եղել Շենգենյան գոտում:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում սեզոնային աշխատանքներում վրացի աշխատուժի ներգրավման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի հունվարի 17-ին: Խոսքը միայն գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների մասին է, որոնք սկսվում են ապրիլի 1-ից, և ցանկացողները պետք է բավարարեն որոշակի պահանջներ:

Ի թիվս այլ պահանջների, դիմորդները պետք է տարրական հաղորդակցության մակարդակում տիրապետեն գերմաներեն կամ անգլերեն լեզուներին: Լեզվի իմացության պահանջը որոշելու է գործատուն:

Հիշեցնենք, որ Վրաստանը ի տարբերություն Հայաստանի, ԵՄ անդամ է։

Վրացի աշխատողների նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար կկազմի 9 ու կես եվրո, որից կհանվեն սննդի ու կացարանի հարկերն ու ծախսերը:

Հաստատման դեպքում գործատուն աշխատողին կուղարկի աշխատանքային պայմանագիր, որը կազմվելու է նախքան Գերմանիա մեկնելը: